Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Սրանք սիրում են մարդկանց կյանքն արհեստականորեն բարդացնել

Սրանք սիրում են մարդկանց կյանքն արհեստականորեն  բարդացնել
13.11.2024 | 12:25

Քաղաքային տրանսպորտում Թել-սելի վճարման սարքերը քաղաքացիերի գլխին իսկական պատուհաս են դարձել: Ախպեր, էդ սարքերը գերզգայուն են, ի՞նչ են, 4-5 հոգու սպասարկում են ու կախում, ինչի հետևանքով էլ միանգամց ավտոբուսի միջանցքում հերթ է գոյանում, սկսվում է ժխոր ու քաոս: Էս քաոսին միախառնվում են վարորդի հախուռն ցնցումները, և պատկերը դառնում է ամբողջական ու շատ կոլորիտային:

Մարդկանցից շատերը (հատկապես տարիքով ավագները) ուղղակի չեն կարողանում, ու դա բնական է, հեռախոսով վճարում կատարել, էն մեկանգամյա թղթերն էլ վաբշե պատիժ են՝ կամ կիսատ է տպվում, կամ ճմրթված է. վե՛րջ, կոշմառը պատրաստ է:

Փաշինյանական տրագիկոմեդիայի հերթական փորձարկումը ցույց տվեց իր անատամ ու պրոբլեմատիկ լինելը: Ինչպես բոլոր բնագավառներում՝ սրանք սիրում են մարդկանց կյանքն արհեստական բարդացնել. քաղաքային տրանսպորտը ևս բացառություն չէր:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 3120

Մեկնաբանություններ